ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարության ծրագրի ներկայացումն ուղեկցվում էր տարբեր ակցիաներով․ Հրապարակ

Կառավարության ծրագրի ներկայացումն ուղեկցվում էր տարբեր ակցիաներով․ Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է․ «Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացումը երեկ ուղեկցվում էր տարբեր ակցիաներով։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կրկնում էր «ժողովրդավարություն», «ժողովրդի մանդատ» եւ այլ արտահայտություններ, բայց ԱԺ դահլիճում 30 տարվա ընթացքում շատ հազվադեպ են նման ակցիաներ իրականացվել, իսկ երեկ առնվազն երկու բողոքի ակցիա էր իրականացվում։

Մեկը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ակցիան էր, որոնք բողոքում էին ԱԺ-ում ստեղծված նոր կարգերի դեմ, որոնցով ՀՀ անկախ պետության պատմության մեջ առաջին անգամ սահմանափակվել է լրագրողների տեղաշարժը խորհրդարանի շենքում։ Երկրորդ ակցիան իրականացնում էր ընդդիմությունը՝ իրենց կալանավորված գործընկերների նստատեղերին փակցնելով «քաղբանտարկյալներ» գրությունները»։

  • Կիսվել: