շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարական դաչայի մոտ ինքնահրկիզված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

Կառավարական դաչայի մոտ ինքնահրկիզված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

Կառավարական կեցավայրի մոտ նոյեմբերի 6-ի երեկոյան ինքնահրկիզված քաղաքացու առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այս մասին InFoPort.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ առողջապահության նախարարության լրատվության բաժնից։

Ինքնահրկիզված տղամարդն ազգությամբ եզդի, 47-ամյա Ա. Ուսոյանն է (Ալիյան), ով գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ ԱՆ մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը փոխանցեց, որ քաղաքացին ունի ներքին և արտաքին այրվածքներ, առկա է այրվածքային շոկ։

Հիշեցնենք, ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

  • Կիսվել: