հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կապանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Կապանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 17-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Ծավ ճանապարհի 2-րդ կմ-ին կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 3 խմ փայտանյութ:

Կապանցի վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Շիկահող բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է ծառեր:
«Ֆորդ Տրանզիտը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական վարչություն:

 

  • Կիսվել: