շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կապան - Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը

Կապան - Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը

Հունվարի 16-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան - Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․) չի կարողանում շարունակել ընթացքը։
Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել ավտոմեքենան։

  • Կիսվել: