երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կապահովվի պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման ծառայություններ

Կապահովվի պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման ծառայություններ

Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պատվաստանյութերի անընդմեջ մատակարարմամբ, բյուջետային միջոցների խնայողությամբ, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ և արդյունավետ իրականացում, որի հետևանքով կապահովվի Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելում և կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում:

  • Կիսվել: