հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար սահմանված 22-ամսյա ժամկետը (փաստացի՝ մինչև 2022 թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ) երկարաձգվել է մինչև 2022 թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Հոկտեմբերի 24-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող, անհայտ կորած համարվող 62 զինծառայողի ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է ս.թ. հոկտեմբերի 1-ից:

Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ մեկ ամսով երկարացվելու արդյունքում 62 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման նպատակով կպահանջվի լրացուցիչ 18,600,000 դրամ:

Անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է ներգրավել պետբյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

  • Կիսվել: