ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով. ԿԳՄՍՆ

Կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով. ԿԳՄՍՆ

2021 թվականի նոյեմբերի 3-6-ը Բելառուսի Հանրապետությունում կանցկացվի երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Համաժողովին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների պատվիրակություններ՝ յուրաքանչյուրում ներառելով 8 մասնակից: Համաժողովի առանցքային նպատակն է խթանել ԱՊՀ տարածքում երիտասարդների միջև համագործակցությունը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական, կրթական, սոցիալական ներուժը։

Համաժողովին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 7-ը՝ «Subject» դաշտում նշելով «Форум молодежных общественных организаций СНГ»:

Հայտարարության մանրամասները՝ կից նյութում»:

 

  • Կիսվել: