Կամո գյուղում մոտ 2000 հակ անասնակեր է այրվել
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 31-ին, ժամը 12:51-ին ահազանգ է ստացել, որ Կամո գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել՝ 19:02-ին: Այրվել է տներից մեկի բակում կուտակած մոտ 2000 հակ անասնակեր (որից 1000 հակ՝ ծղոտ) և աթար (մոտ 15 խմ):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են չորս քաղաքացի։ Աշխատանքներին ներրգրավվել են երկու տրակտոր և հինգ ինքնաթափ-բեռնատար։



