երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Հուլիսի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կառուցվող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, որի մեկնարկը տրվել է դեռևս մարտ ամսին` ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում «Մեղրաձոր համայնքի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ-փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագրով:

Փրկարար ծառայության տնօրենը տեղում հետևել է շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ: Տնօրենը մեկ անգամ ևս կարևորել է հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեության արդյունավետությունը, որոնց շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազեցվում են մարդկային կորուստները։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանի ուղեկցությամբ Տնօրենն այցելել է նաև Ծաղկաձորի հենակետ, որտեղ ծանոթացել է տարածքում իրականացվող բարեկարգման և նորոգման աշխատանքներին:

Այցի շրջանակներում «Հրազդան ՋԷԿ»-ի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատներում ներկայացվել են ծառայողների կենցաղային և շենքային պայմանները, գույքային և տեխնիկական կարողությունները, ջոկատների պատրաստվածության վիճակը:

Փ/ծ գեներալ-մայոր Կ.Ցուցուլյանը տեղերում անձնակազմին տվել է մասնագիտական խորհուրդներ և հստակ հանձնարարականներ՝ կարողությունների բարելավման և աշխատանքներն առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ։

  • Կիսվել: