ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
KamAZ-ը Գարեգին Նժդեհ-Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում արմատախիլ է արել հաստաբուն ծառը

KamAZ-ը Գարեգին Նժդեհ-Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում արմատախիլ է արել հաստաբուն ծառը

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում 72-ամյա Աշոտ Տ․-ն իր վարած KamAZ մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ - Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում բախվել է ծառին, արմատախիլ արել այն, այնուհետև բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ 

  • Կիսվել: