կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Կամարիս գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Կամարիս գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 10-ին, ժամը 05։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցի անասնագոմերից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:30-ին։

  • Կիսվել: