չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կալուգա-Երևան չվերթները ժամանակավորապես չեղարկվել են

Կալուգա-Երևան չվերթները ժամանակավորապես չեղարկվել են

Կալուգա-Երևան չվերթները մեկ ամսով չեղյալ են հայտարարվել։  Азимут ավիաընկերության կողմից թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, հայտնում է Կալուգայի օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Азимут-ը հունվարի 19-ից փետրվարի 16-ը հայտարարել է A44010/4009 Երևան-Կալուգա-Երևան միջազգային չվերթների ժամանակավոր դադարեցման մասին։ Ավիաընկերության մնացած չվերթներն այս երթուղով կիրականացվեն ըստ չվացուցակի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Չվերթների չեղարկման պատճառը չի նշվում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: