Կալանավորը ահազանգել է, որ Վանաձորում դատախազության ու դատարանի շենքերում ռումբեր կան
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մի քանի ժամ որոնողական ստուգումների արդյունքում նշված տարածքներում ռումբ կամ որևէ պայթուցիկ սարքավորում չի հայտնաբերվել։
Մինչ փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ էին կատարում, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ կեղծ ահազանգը կատարվել է Վանաձորի բանտում գտնվող կալանավոր 46-ամյա Գառնիկ Բաղդասարյանի կողմից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կալանավորվել է ՀՀ քր. օր-ի 175 հ. 3-րդ մասի 1-ին կետով , 177 հ. 1 մասի 1.1 կետով, 177 հ. 2-րդ մասի 1,3 կետեր, 177հ. 2-րդ մասի 2,3 կետեր, 177 հ. 2 մասի 3-րդ կետով։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։


