ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ջուրը չի բավականացնում, մեկ անգամ ոռոգելը քիչ է․ Փաշինյանը Քաղցրաշեն համայնքում էր

Ջուրը չի բավականացնում, մեկ անգամ ոռոգելը քիչ է․ Փաշինյանը Քաղցրաշեն համայնքում էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում այցելեց ծիրանի այգիներ, ծանոթացել բերքի քանակին և որակին: 

Քաղցրաշենցիներն իրենց մտահոգությունները կիսեցին ոռոգման ջրի խնդիրների վերաբերյալ: Ըստ համայնքի բնակիչների՝ Կարմիր սար կոչվող հատվածում, որտեղ մշակվում է ամեն ինչ, հողը գերնորմատիվային է, ջուրը չի բավականացնում, մեկ անգամ ոռոգելը քիչ է:

Քննարկվեց կաթիլային ոռոգման անցնելու համակարգը, սակայն գյուղացիներից ոմանք տեղադրել են, նշեցին, որ չի աշխատել՝ կրկին հողի յուրահատուկ որակի պատճառով: 

«Գյուղատնտեսությամբ պետք է սկսել զբաղվել թուղթ ու գրիչով: Ամեն ինչի տակ պետք է հաշվարկ լինի»,- նշեց վարչապետը։

  • Կիսվել: