երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը մարվել է

«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը մարվել է

«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հրշեջ ծառայության աշխատանքի շնորհիվ, արագ մարվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարությունից:

«Այսօր «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ժամը 19:26-ին խոտածածկ տարածքում բռնկվել էր հրդեհ: Հրդեհի տարածումը դեպի ծառածածկ տարածք կանխվել է: Այրվել է շուրջ 100 քմ խոտածածկ տարածք:

Հարգելի քաղաքացիներ, «Ջրվեժ» անտառպարկի այցելուներ, հատկապես հրդեհավտանգ շրջանում, հորդորում ենք ուշադիր լինել. ծխախոտի մնացորդներ չնետել խոտածածկ տարածք և հետևել հակահրդեհային բոլոր կանոններին»,- ասված է ՇՄՆ տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: