Ջրանջատում՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 15-ին՝ ժամը 16:30-00:00-ն, կդադարեցվի Ա.Բաբաջանյան փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: