հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ջինգլոս» կոչվող աղբյուրի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը

«Ջինգլոս» կոչվող աղբյուրի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը

Հունվարի 21-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ջինգլոս» կոչվող աղբյուրի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս  մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել «XCMG» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Մ.)։

  • Կիսվել: