հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք. ԲԸՏՄ

Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հարուցած վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ը աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։
 
 
Տեսչական մարմնի աշխատակիցները ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։
 
 
Զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք։ Հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը։
 
Նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին

  • Կիսվել: