Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք. Հակոբ Արշակյան
Որպես հրավիրյալ երեկ Ջերմուկում ՀՀ Վարչապետի, գործադիր և դատաիրավական համակարգի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ԱԺ գործընկերների հետ մասնակցեցի Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
՛՛Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթական, իրավական, առողջապահական, պաշտպանական համակարգերն այս առումով ամենանախոցելիներից են։
Հայաստանի սոցիալ֊տնտեսական զարգացման, մրցակցային առավելության գրավականը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնցից ամենակարևորը կոռուպցիայի բացառումն է` բոլոր մակարդակներում։
Կոռուպցիայի դեմ անողոք պայքարն այս առումով այլընտրանք չունի։
Ավելին` https://bit.ly/3YoYQjG
Հ.Գ. Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք՛՛,-նշել է նա։




