երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-6 աստիճանով

Ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-6 աստիճանով

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում կլինի մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Դեկտեմբերի 22-26-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 22-26-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մառախուղ:

  • Կիսվել: