«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի
Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, գրում է akhaltskha.net-ը:
Նիստի ընթացքում քննարկվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի վաղօրոք տրված դիմումը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Հոգաբարձուների խորհուրդը բավարարել է պարոն Սահակյանի խնդրանքը, շնորհակալություն հայտնել երկարաժամկետ համագործակցության համար, հաջողություն մաղթել գործնական և անձնական կյանքում։
Նույն նիստում Հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել և ընտրվել հայնտի բժիշկ, ԱՄՆ քաղաքացի, բարերար Վաղարշակ Փիլոսյանը։