երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները Երևանի փողոցներից տեղափոխելու առաջարկը ներկայացվել է ՆԳ նախարարին

Ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները Երևանի փողոցներից տեղափոխելու առաջարկը ներկայացվել է ՆԳ նախարարին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դիմել է Ներքին գործերի նախարարին՝ ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները Երևանի փողոցներից տեղափոխելու առաջարկով: «Ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները պետք է տեղափոխվեն Երևանի փողոցներից: Այսօր գրավոր դիմել եմ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ այս խնդիրը կարգավորելու համար, քանի որ խանգարում է, թե մեքենաների երթևեկությանը, թե հետիոտներին: Հարգելի վարորդներ, եթե նմանատիպ մեքենաներ ունեք, տեղափոխեք Երևանի փողոցներից, քանի որ նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական: Շնորհակալություն ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին խնդիրը բարձրաձայնելու համար»,- գրել է Սարգսյանը: 

  • Կիսվել: