հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իշխանասարը, Սև լճի տարածքը հրդեհի մեջ են. հայկական կողմի փրկարարները մուտք չունեն այդ տարածք. Թովմասյան

Իշխանասարը, Սև լճի տարածքը հրդեհի մեջ են. հայկական կողմի փրկարարները մուտք չունեն այդ տարածք. Թովմասյան

Իշխանասարը, Սև լճի տարածքը հրդեհի մեջ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա հայտնել է, որ հայկական կողմի փրկարարները մուտք չունեն այդ տարածք։

՛՛Հրդեհը ԱԻՆ Գորիսի փրկարարական ջոկատի վերահսկողության տակ է՛՛,-հավելել է Թովմասյանը՝ կից հրապարակելով տեսանյութ և ընդգծելով, որ այն արված է Գորիսի կենտրոնից:

՛՛Հրդեհը բավական մոտ է Գորիսին՛՛,-նշել է պատգամավորը։

 

  • Կիսվել: