շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է Գարեգին Բ-ին

Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է Գարեգին Բ-ին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր զանգահարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին 2֊րդին և շնորհավորել ծննդյան 70֊ամյակի առիթով։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ փոխնախագահի աշխատակազմից։

ԱԺ փոխնախագահը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջ առողջություն և ամրություն՝ շարունակելու համար հովվապետի իր առաքելությունը՝ ի բարօրություն Հայաստանի և համայն հայության։

 

  • Կիսվել: