շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իսակովի պողոտայում «Mazda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ կա տուժած

Իսակովի պողոտայում «Mazda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ կա տուժած

Նոյեմբերի 1-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Հաղթանակի կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

  • Կիսվել: