երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Իսակովի պողոտայում 34-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին

Իսակովի պողոտայում 34-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին

Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, ինչպես նաև չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

  • Կիսվել: