չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Եռաբլուրում տեղի ունեցած դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Եռաբլուրում տեղի ունեցած դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Եռաբլուրում տեղի ունեցած դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի։ Այս մասին գրել է կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանը։ Նա մասնավորապես ասել է․

«Վստահ եմ, որ ոստիկանները չեն պատժվի, ինչով ևս մեկ անգամ կապացուցվի, որ Հայաստանում չկա անկախ դատաիրավական համակարգ։

Առավոտյան եռաբլուրում տեղի ունեցածը ոտնահարում է Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրապական կոնվենցիայի ու Հայաստանի օրենսդրության մի շարք (մեծ շարք) նորմեր։ Այն նաև որևէ կերպ չի տեղավորվում բարոյականության սահմաններում։

Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը (մասնավորապես դրա` ժողովրդավարությանը վերաբերվող մասը)` ամբողջությամբ կեղծավոր է, եթե իր ենթակա ոստիկանությունը իր այցին ընդառաջ այսպիսի ապօրինություններ է գործում։ Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր և ոչ ժողովրդավարության մասին այն կեղծավոր տեքստը, որ հեռարձակում են Հ1-ով»։

Հիշեցնեք՝ այսօր վաղ առավոտյան ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին Եռաբլուրի մուտքի մոտ հավաքված զոհված զինծառայողների հարազատներին, ովքեր փորձում էին խոչընդոտել վարչապետի՝ Եռաբլուր պանթեոն մուտքին։

  • Կիսվել: