Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ
Հունվարի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:
՛՛Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Աշտարակի, Անիի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։


