երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ

Հունվարի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև և Հարժս-Շինուհայր-Հալիձոր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:

՛՛Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: