հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:35-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:35-ի դրությամբ

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
 
՛՛Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: