չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:35-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:35-ի դրությամբ

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:
 
՛՛Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: