ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19.30-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19.30-ի դրությամբ

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
 
՛՛Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։ Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: