շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17:00-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17:00-ի դրությամբ

Փետրվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:

՛՛Վարդենյաց լեռնանցքը և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։

Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Աշոցքի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: