երկուշաբթի, փետրվար 26
26 / 2 / 2024
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին. Լանջիկ գյուղում բուք է

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին. Լանջիկ գյուղում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Սևան, Քաջարան քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Լանջիկ գյուղում բուք է։

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: