կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: