Իրանն ու Հայաստանը կարևորում են ավտոմոբիլային տրանսպորտի և տարանցման ոլորտում համագործակցության զարգացումը
«ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում տեղի է ունեցել համատեղ հանդիպում՝ Իրանի ճանապարհային տրանսպորտի նախարարի տեղակալ և ավտոմոբիլային տրանսպորտի և ավտոճանապարհների կազմակերպության ղեկավար՝ Ռեզա Աքբարիի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ՝ Արմեն Սիմոնյանի միջև, գրում է parstoday.ir-ը:
Iranway պորտալի հաղորդման համաձայն՝ այս հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, սահմանային երթևեկության դյուրացման, երկու երկրների տրանսպորտային նավատորմի համար վճարների չափավորման և տարանցիկ հնարավորությունների բարելավման շուրջ։
Հանդիպմանը քննարկման ենթարկված թեմաներից էին նաև առևտրի զարգացումը, տարանցիկ համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումը, սահմանային շփումների դյուրացումը, Եվրասիական տնտեսական միությունում համագործակցությունը, երկու երկրների միջև փոխադրումների հետ կապված խնդիրների քննարկումը և միջազգային տրանսպորտային վճարների չափավորումը։
Հարկ է նշել, որ այս բանակցությունները ցույց են տալիս կողմերի լուրջ վճռականությունը՝ տրանսպորտային փոխգործակցության ամրապնդման և տարանցման ու տարածաշրջանային փոխգործակցության ոլորտում ընդհանուր նպատակների իրականացման համար։
Հանդիպմանը ներկա էին նաև Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գարիկ Գրիգորյանը։