շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի հայկական Սուրբ Թադեոս Առաքյալի վանքում տեղի ունեցավ հանդիսավոր Ս. պատարագ

Իրանի հայկական Սուրբ Թադեոս Առաքյալի վանքում տեղի ունեցավ հանդիսավոր Ս. պատարագ

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չալդրանում Ս. Թադեոս Առաքյալի վանքի կամարների տակ,տեղի ունեցավ Սուրբ Թադեոս Առաքյալի Վանքի 69-րդ ուխտագնացությունը Իրանի և աշխարհի չորս հազար հայերի մասնակցությամբ, գրում է parstoday.ir-ը:

Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթչյանը  Սուրբ պատարագին ներկա պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշելով,որ Իրանի Իսլամական Հարնապետությունը  բոլորիս տունն է և որով միշտ հպարտանում ենք, ասել է. «Տեսանելի է Իրանի քրիստոնեական եկեղեցիների վեհությունն  ու փառքը»։

Նա հավելեց.«Տարբեր երկրներում ինձ հարցնում են՝ Ձեզ թույլատրո՞ւմ են Իրանում կրոնական արարողություններ անցկացնել։ Եվ ես հայտարարում եմ, որ Այաթոլլահ Խամենեիի առաջնորդության ներքո, քրիստոնյաներն ազատորեն անցկացնում են իրենց կրոնական արարողություններն  ու ծեսերը»։

Այս կրոնական արարողության ժամանակ տարբեր երկրներից ժամանած ուխտավորները աղոթեցին և մատաղներ մատուցեցին ու մոմ վառեցին։

Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, արարողությունից մի քանի օր առաջ ուխտավորներն ու հյուրերը եկել էին Սուրբ Թադեոսի Առաքյալի վանք,  և  տեղավորվել էին նախապես պատրաստված վրաններում։

Սուրբ Թադեոս Առաքյալի վանքում ընտանիքների մնալու ժամկետերը տարբեր են: Սովորաբար ուխտագնացությունը տեղի է ունենում երեք օր, բայց  հեռվից գնացած ուխտավորները երբեմն երեք օրից ավել են մնում, իսկ մոտակայքում գտնվող ընտանիքները կարող են երկրորդ օրը գնալ այս հինավուրց վանքը:

Ամեն տարի հուլիսին  տեղի է ունենում եռօրյա ուխտագնացություն դեպի Ս. Թադեոս Առաքյալի վանք: Մեծ թվով քրիստոնյա ուխտավորներ Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Կանադայից և աշխարհի այլ երկրներից  այցելում են Ս. Թադեոս Առաքյալի վանք, մասնակից լինելու եկեղեցական արարողութիւններին և հանդիսավոր սուրբ պատարագին: 

  • Կիսվել: