կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրականացվում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Իրականացվում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունիի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: