երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրական Հայաստանի գաղափարը Հայաստանին ծնկի է բերում. Մուրադ Փափազյան

Իրական Հայաստանի գաղափարը Հայաստանին ծնկի է բերում. Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ի նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանին:

«Տեսնում Դաշնակցությունը ամեն տեղ, տեսնում է բոլոր կուսակցությունների գաղափարախոսության մեջ դաշնակցության գաղափարները: Այսինքն այնքան հիվանդագին է, որ դաշնակցությունը դնում է խաղի կենտրոնում: Ինքը պետք  է ինքն իրեն գտնել և մտածել, թե ինչպես կարողանա ինքը իբր է վարչապետ պաշտպանել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այսօրվա միջազգային դժվար մթնոլորտում: Ինքը անպատասխանատու է և կարծում եմ՝ այլեւս բավական է»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ ՀՅԴ-ն 2018-ին կոալիցիա է կազմել Նիկոլ Փաշինյանի հետ, Փափազյանն ասաց. «2018-ին, երբ Հայաստանի ժողովուրդը որոշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի Հայաստանի վարչապետը, ՀՅԴ-ն հարգեց Հայաստանի ժողովրդի որոշումը, մինչև առաջիկա ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2018-ի դեկտեմբերին:

Փաշինյանը մեզ առաջարկեց մասնակցել կառավարության, մենք ընդունեցինք, որպեսզի ծառայենք Հայաստանին, ծառայենք պետականությանը: Չենք մերժել և փորձել ենք մեր ուրեմն օժանդակությունը բերել պետականության զորացմանը և անկախության զորացմանը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա այցին, Փափազյանն ասաց, որ այդ այցի իրականում ոչինչ չտվեց. «Ինքը, երբ հանդիպեց Ֆրանսիայում 25-30 անձանց հետ, ինքը զատեց, թե ում հետ է ուզում հանդիպել։ Դժբախտաբար Դաշնակցությունը ներկա չէր, հրավիրված չէր այդ հանդիպմանը: Ինքը այդ հանդիպման ժամանակ գրեթե միայն Դաշնակցության մասին է խոսել: Ասեմ, որ սրահի մեջ կային 30 անձ, որից 25-ը հայերեն չէին հասկանում: Այսինքն նրանք չեն հասկացել, երբ Փաշինյանը ցեղասպանությունը հարցականի տակ է դրել: Ինքը համայքներում շրջելով առաքելություն ուներ հարցականի տակ դնի Ցեղասպանությունը, որովհետև Թուրքիան է պահանջել դա, Ալիևն էլ պահանջել է, որ ինքը հայտարարի, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին:

Այն հայեցակարգը, որ իրական Հայաստանը պետք է հակադրել պատմական Հայաստանին, այդ իրական Հայաստանի գաղափարը Հայաստանին ծնկի է բերում, որովհետև առանց Հայաստանի արմատների չի կարող ապագա լինել»:

  • Կիսվել: