շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
IQ մակարդակով Հայաստանը 9-րդն է աշխարհում

IQ մակարդակով Հայաստանը 9-րդն է աշխարհում

IQ մակարդակով Հայաստանը 9-րդն է աշխարհում։ IQ մակարդակով Հայաստանը 9-րդն է աշխարհում։ Միջազգային IQ ռեեստրի համաձայն, առաջատար է դարձել  Չինաստանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Իրանը, երրորդը՝ Հարավային Կորեան, չորրորդը՝ Ճապոնիան, հինգերորդը Սինգապուրն է, 6-րդը՝ ՌԴ-ն։

Հայաստանից առաջ են անցել Մոնղոլիան և Ավստրալիան։ Իսկ հարևան երկրները զբաղեցնում են ավելի հետին հորիզոնականներ՝ Վրաստանը 21-րդ է, Թուրքիան՝ 46-րդը, Ադրբեջանը 51-րդ հորիզոնականում է։

Հետազոտությունը հիմնված է 1,393,066 մարդկանց տվյալների վրա ամբողջ աշխարհում, որոնք նույն թեստն են անցել այս կայքում 2024 թվականին, ընդ որում հայաստանցիները զգալիորեն բարելավվել են իրենց ցուցանիշը նախորդ թեստի համեմատությամբ։

 

  • Կիսվել: