հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իոսիֆ Կոբզոնի ընտանիքի նվիրատվությամբ Սրբոց Հրեշտակաց եկեղեցու բակում ցայտաղբյուր է բացվել (տեսանյութ)

Իոսիֆ Կոբզոնի ընտանիքի նվիրատվությամբ Սրբոց Հրեշտակաց եկեղեցու բակում ցայտաղբյուր է բացվել (տեսանյութ)

«Քույր իմ, Հայաստան, ինչո՞վ կարող եմ քեզ օգնել»...

Օրերս «Թովմասյան» միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ կառուցված «Հավերժների այգում» ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի ընտանիքի նվիրատվությամբ ցայտաղբյուր բացվեց։ Բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել լեգենդար երգչի կինն ու դուստրը, ընկերներն ու հարազատները, պետական ​​ու մշակութային գործիչներ:

Նելլի Կոբզոնն իր խոսքում նշեց. «Շնորհակալ եմ, որ մեծ պատիվ ունեցա բացել այս աղբյուրը այս մեծ, բազմաչարչար հայկական հողի վրա։ Ուրախ եմ, որ մենք համախմբվել ենք այս գործում, այս աղբյուրն այսօրվանից կխորհրդանշի ամուսնուս հիշատակը։ Շատ շնորհակալ եմ բոլորին, հատկապես՝ Արտակ Թովմասյանի ընտանիքին»։

Ցայտաղբյուրի բացումից հետո «Թովմասյան» միջազգային հիմնադրամի խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, Նելլի Կոբզոնն ու նրա դուստրն այգու կենտրոնում տնկեցին Իոսիֆ Կոբզոնի անվանական ծառը։ Հիշեցնենք, որ այգում տնկվել են գիտնականների (Ալեքսանդր Քեմուրջյան, Վիկտոր Համբարձումյան, Գեորգի Դերլուգյան), սպորտի (Խորեն Հովհաննիսյան, Արթուր Ալեքսանյան, Վիկ Դարչինյան) և մշակույթի (Արամ Խաչատրյան, Հովհաննես Չեքիջյան) գործիչների անվանական ծառեր։ Այսօրվանից այս ծառերի կողքին կաճի ու կփարթամանա Իոսիֆ Կոբզոնի անունը կրող ծառը, մարդ, որը դժվար պահերին միշտ սատարել է հայ ժողովրդին։

  • Կիսվել: