ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
INNOPROM ցուցահանդեսի շրջանակներում Միխայիլ Միշուստինը ծանոթացել է Հայաստանի տաղավարին

INNOPROM ցուցահանդեսի շրջանակներում Միխայիլ Միշուստինը ծանոթացել է Հայաստանի տաղավարին

Եկատերինբուրգում ընթացող INNOPROM միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին է ներկայացրել հայկական տաղավարում ներկայացված նախագծերն ու ընկերությունները։

Հայաստանի ստենդը ներկայացված է «Հայաստանը խելացի հանգույց է» կոնցեպտով։ Ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչպես Հայաստանը, որը տնտեսական և մշակութային կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև, կարող է լուծում դառնալ այսօրվա համաշխարհային մարտահրավերներին։

Հայաստանը նախատեսում է «չոր նավահանգիստ» կառուցել, որը կդառնա Գյումրի քաղաքի խոշոր միջազգային առևտրային հանգույցի մի մասը։

Ստենդը ներկայացնում է Հայաստանում մշակված էլեկտրական սարքավորումներ՝ տեսախցիկներ, նոութբուքեր, համակարգիչներ, սերվերներ և շատ ավելին։

 

  • Կիսվել: