ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ծառայություններ կմատուցի նաև կորոնավիրուսակիր մեծահասակներին

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ծառայություններ կմատուցի նաև կորոնավիրուսակիր մեծահասակներին

Փետրվարի 1-ից ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ծառայություններ կմատուցի ոչ միայն COVID-19-ով մանկահասակներին, այլև` մեծահասակներին: ԻՀԱԿ ստացիոնար մասնաճյուղում (Բաբաջանյան 42) կտեղակայվի նաև տրիաժ-կենտրոնը (տեսակավորման կենտրոն): Նախապատրաստական աշխատանքներին ծանոթացել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Փոխնախարարը ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Ստեփան Աթոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնի Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի և Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, նաև բուժանձնակազմից հետաքրքրվել այդ պահին կենտրոնում բուժվողների առողջական վիճակով:

  • Կիսվել: