ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինձ տուգանեցին, ասացին՝ կտանեն բաժին. քաղաքացին՝ Աղաջանյանին (տեսանյութ)

Ինձ տուգանեցին, ասացին՝ կտանեն բաժին. քաղաքացին՝ Աղաջանյանին (տեսանյութ)

Այսօր, ի թիվս այլ բարձրաստիճան պաաշտոնյաների, Երևանում քաղաքացիներին դիմակ է բաժանել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Այս ընթացքում նրան մոտեցավ մի քաղաքացի և ասաց, որ իրեն ոստիկանները դիմակը ճիշտ չկրելու համար տուգանել են՝ ասելով, որ կտանեն բաժին։

Քաղաքացին ասաց. «Իրենց շատ վատ պահեցին։ Ես սպորտի բնագավառից եմ, ինձ ասացին՝ բաժին կտանենք։ Ինձ նեղացրին։ Ես դիմակ միշտ դրել եմ։ Երեք ամիս է, որ չեմ էլ աշխատում, աջակցություն չեմ ստացել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: