հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինձ չեն ներում, որ 2008-ին պաշտպանել եմ Փաշինյանին. Աթանեսյան

Ինձ չեն ներում, որ 2008-ին պաշտպանել եմ Փաշինյանին. Աթանեսյան

Նրանք ինձ չեն ներում, որ ես եղել եմ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա իր տան վրա հարձակումը կապում է իր մասնագիտական գործունեության հետ, սակայն չի կապում կոնկրետ գործի հետ.

«Նրանք ինձ չեն ներում, որ ես եղել եմ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը, իսկ հիմա ունեմ հակառակ դիրքորոշում նրա վարած քաղաքականության մասով: Թեպետ նրա գործով դիրքորոշումս նույնն է»:

«Համացանցում կտեսնեք՝ վարչապետի աշխատակազմի ինչ-որ աշխատակից գրում է՝ «բա ոնց կլինի, բա ինքն իր էջում տարածում է գեներալ Հարությունյանի հարցազրույցը, ով Փաշինյանի մեղադրում է Մարտի 1-ը կազմակերպելու մեջ: Գեներալ Հարությունյանն իմ ընկերն է, մենք երբեք ընդհանուր հայտարարի չենք եկել Մարտի 1-ի մասով, միշտ տարբեր ենք մտածել, սակայն դա չի խանգարել մեր մարդկային հարաբերություններին:

Ես զգում եմ, որ նույնը Հրաչյա Հակոբյանը՝ աներձագը… շատ լավ եմ հիշում Հրաչին, 2008-09 թվականներին: Հիմա նա ասում է, որ «Ոչ»-ի կազմում կա մարդ, ով ժամանակին պաշտպանել է Փաշինյանին: Ի՞նչ անենք: Ես իմ գործն արել եմ, արել եմ լավ ու դադարել է մեր համագործակցությունը: Հո կրակը չընկա»:

  • Կիսվել: