Ինձ անհիմն ազատեցին աշխատանքից, դեռ 172 լիտր սալյարկայի փողն էլ պահեցին. Ավտոբուսի վարորդ
Ես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի նախկին աշխատակից եմ, ինձ անհիմն ազատել են աշխատանքից դեկտեմբերի 3-ին, բողոքի ակցիաներից հետո: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարորդներից Սպարտակ Սարգսյանը՝ հավելելով, որ դեռ ազատելուց էլ 172 լիտր սայլարկայի գումար է վճարել:
«Ես տեղյակ եմ պահել, որ մեքենան ունի այլ խնդիրներ, մինչև հիմա այդ մեքենան կանգնած է բոքսում, չի աշխատում: Ես ասացի՝ խնդիր ունի մեքենան, ինձ Միքայել Ադամյանն ասաց՝ քշի, ոչինչ: Իսկ երբ եկավ ինձ ազատելու օրը, ասաց՝ ես տենց բան չեմ ասել: Դրա համար պահեցին ինձնից էդ սալյարկայի փողը՝ 50 հազար:
Որեւէ կերպ չեն հիմնավորել, թե ինչու են ազատել աշխատանքից: Գործադուլ չեմ արել, սաղ գարաժը կանգնել է, ես էլ իրենց հետ կանգնել եմ, անհիմն ազատել են: Մեզ ասացին՝ ազատման եւ ընդունման դիմումներ գրեք, բայց ոչ մի բան էլ չարեցին:
Ես դեկտեմբերի 3-ից չեմ եկել, հունվարի 21-ին ինձ եկել է խախտման ակտ: Ես եկել եմ էստեղ, ինձ Ադամյան Միքայելը հորթուբորթով, բրթելով ասել ա՝ պետք ըլնի, կվճարես: Ես իջել եմ քաղաապետարան, էնտեղ ասացին, որ ինձ հետ կկապվեն, մինչեւ հիմա կապվում են»: