Ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը. Երևանի քաղաքապետարան
Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ունի՝ որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար, հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը։ Ձեզ ենք ներկայացնում երկու տարբերակ, որոնց նկարագրերը կտեսնեք ստորև
https://activecitizen.yerevan.am/suggestion-details/4/՛՛,-ասված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: