շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ինչպե՞ս խուսափել ներդրումային խարդախության զոհ դառնալուց. ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ինչպե՞ս խուսափել ներդրումային խարդախության զոհ դառնալուց. ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես պետք է խուսափել ներդրումային խարդախության զոհ դառնալուց։

«Դուք վստահաբար սոցիալական մեդիայում մեծ գումարներ վաստակելու մասին խոստումնալից և արժանահավատ տարբերակներ եք տեսել։

Գայթակղիչ և վստահություն ներշնչող առաջարկն ընդունելուց առաջ դիտե՛ք տեսանյութը։

«Կիբեռմարտահրավերի» առաջին հաղորդման եթերում ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը խոսում է ներդրումային խարդախությունների, դրանց կատարման ձևերի ու տեսակների մասին, ներկայացնում` ինչպես չդառնալ ներդրումային խարդախության զոհ։

Լայն հնարավորությունների այս ժամանակաշրջանում միշտ չէ, որ հաջողելը այնքան դյուրին է, որքան թվում է, խոստումները հաճախ կեղծ են. եղե՛ք զգոն»,–ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: