ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում. Թագուհի Թովմասյան

Ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում. Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՊՆ N զորամասում տեիղ ունեցած դեպքին․

«Այս պատմության մեջ անհասկանալի է, թե ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում են 15 զինվորները մնացել հրդեհվող կացարանում և մոխրացել: Իսկ ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում: Հարցականները շատ են... ափսոս մեր զինվորները... Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»:

  • Կիսվել: