երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։

Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։

Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Նորաշեն «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Հրազդանի տարածաշրջանում, Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

  • Կիսվել: